ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայաստանում շուտով կմեկնարկի ավտոբուսների արտադրություն
20:15 15.01.2018

Հայաստանում շուտով կմեկնարկի ավտոբուսների արտադրություն

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանում հիմնվելիք ավտոբուսների արտադրությունը կթողարկի միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ գործարանին անհրաժեշտ պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, իսկ Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը: Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս:

Դրանք անաղմուկ կլինեն, հարմարավետ նստարաններով, կունենան օդորակման համակարգեր, ինչպես նաև զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից: Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի, իսկ մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում:

Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2019թ. առաջին եռամսյակում, իսկ մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները: Ashok Լeyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ: Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից:

ՀՀ Կառավարության նիստում թույլատրվել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել MedAK Gmbh գերմանական ընկերությանը ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար: Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան իրականացնել միջին և մեծ տեղատարողության ավտոբուսների արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Լուսանկարը՝ Team-Bhp.com-ի

20:15 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները