ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նյու Յորքի փողոցներից մեկը կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը
21:35 15.01.2018

Նյու Յորքի փողոցներից մեկը կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը

Նյու Յորքի Բեյսայդ շրջանի 2010-րդ փողոցի մի հատվածն այսուհետ կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը: Այդ մասին հայտնել է Բեյսայդի Սրբոց նահատակաց եկեղեցու քահանա Աբրահամ Մալխասյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Գաղափարը ծնվել էր դեռևս 2015-ին, երբ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման 100-ամյա տարելիցի հանձնախումբը սկսեց ծրագրել տարվա միջոցառումները, գրում է Armenian Mirror-Spectator-ը:

Նշվում է, որ բավական տևական ժամանակ պահանջվեց նպատակին հասնելու համար և տեսնելու, որ փողոցն անվանակոչվել է «Հայաստանի ուղի» Քուինսի հայ համայնքի պատվին:

Լուսանկարը՝ NYTimes.com-ի

21:35 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները