ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արփինե Հովհաննիսյանը՝ Նաղդալյանի հեռացման խորհրդատու
13:35 16.01.2018

Արփինե Հովհաննիսյանը՝ Նաղդալյանի հեռացման խորհրդատու

«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջև վաղուցվա պատմություն ունի. հիշենք` Արփինեն «ջարդել-փշրել» էր նախկին ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեի աշխատասենյակի պատ-դուռ-լուսամուտները` դրանք թարմացրել, վերանորոգել, գեղեցկացրել էր, սակայն Հ. Նաղդալյանի ներկայությունը ԵԽԽՎ կազմում անվերջ «դիսկոմֆորտ» էր պատճառել նրան:

Արփինե Հովհաննիսյանը իշխանության վերին օղակներին տեղեկացրել է, որ վերջինս «խանգարում է Բրյուսելում իրենց աշխատանքներին», իսկ իշխանության «ներքին խավին» ասել էր` «պետք է ազատվել նրանից», հավելմամբ` «ես ինչ որոշում` անում եմ»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ «Ժողովուրդ»-ի

13:35 16.01.2018