ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
14:55 16.01.2018

Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրական (Մոլդովա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:   

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայություն

14:55 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները