ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անգամ եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միևնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է»․ Գագիկ Ծառուկյան
15:15 16.01.2018

«Անգամ եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միևնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է»․ Գագիկ Ծառուկյան

Այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի հերթական նիստին ներկա էր նաև Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք միանալու են «ԵԼՔ» խմբակցության երթին:

«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է՝ մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։

Իսկ այն հարցին, թե կմիանա՞ն արդյոք «ԵԼՔ» դաշինքին հանրապետության նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հարցում, ասել է.«Ժողովուրդը ինքն է ընտրել Հանրապետական կուսակցությանը, և մենք հիմա ոչինչ անել չենք կարող, անգամ եթե «ԵԼՔ» դաշինքի հետ միանանք և միասնական նախագահի թեկնածու առաջադրենք, միևնույն է, Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում. էլ ի՞նչ իմաստ ունի գնալ մի բանի, որը արդյունք չի տա»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև նշել է, որ ինքը և պատգամավոր Միքայել Մելքումյանը օրենսդրական մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել, բայց քանի որ ժողովրդի ձայների մեծամասնությունը պատկանում է ՀՀԿ-ին, չի ընդունվել:

«Մենք հայտարարեցինք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրեցինք փոփոխությունները և որևիցե խմբակցություն ո՛չ աջակցեց, ո՛չ մեր կողքը եղավ»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Yerkir.am-ի

15:15 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները