ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«2018-ին բանակի համազգեստի գործվածքը կփոխվի». ՊՆ խոսնակ
16:55 16.01.2018

«2018-ին բանակի համազգեստի գործվածքը կփոխվի». ՊՆ խոսնակ

2018 թվականից Հայաստանի զինված ուժերում զինծառայողների համազգեստը կկարվի նոր, ավելի որակյալ կտորից: «Շանթ Նյուզ» լրատվական կայքի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է PanARMENIAN.Net-ը:

Նրա խոսքով նոր համազգեստի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են:

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխվում են բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները: Զորքերում փորձարկվել են անցումային մի քանի տարբերակներ։ Առաջիկայում ՊՆ-ն կներկայացնի կոշիկների վերջնական մոդելը:

16:55 16.01.2018