ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում
17:15 16.01.2018

ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստության դասընթաց են անցնում

ՀՀ ԶՈւ 5 զինծառայող մասնակցում են Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվող բազային պատրաստության կուրսին: Դասընթացը սկսել է հունվարի 15-ին, տևելու է մինչև փետրվարի 2-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռազմ.ինֆո» մասնագիտացված լրատվակայքը:

Հայ զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնում նաև զինծառայողներ Լատվիայից և Լեհաստանից: Դասընթացին մասնակցում է 12 մարդ:

Զինծառայողները ուսումնասիրելու են լեռնային, դահուկային պատրաստության սկզբունքները, սովորելու են հաղթահարել արգելքներ ձյունածածկ մակերևույթի վրա  և իրականացնել որոնողափրկարարական գործողություններ:

Լրատվակայքը նշում է, որ ՀՀ ԶՈւ զինծառայողներն այս տիպի վարժանքներին մասնակցում են կանոնավար կերպով:

Լուսանկարը՝ Gov.ge-ի

17:15 16.01.2018