ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է». Չավուշօղլու
17:35 16.01.2018

«Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է». Չավուշօղլու

Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Կանադայում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Չավուշօղլուն Կանադայում մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթաժողովին:

Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, թե հայկական լոբբին Կանադայում ակտիվ գործունեություն է ծավալում, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Mynet լրատվամիջոցի վրա հղումով:

«Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարանը ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Պատմական հարցերում որոշումներ ընդունել կարողանալու համար նաև պետք է լինեն դատարանի որոշումներ: Օրինակ՝ ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»,- ասել է Չավուշօղլուն:

1950թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ը ընդունեց բանաձև՝ կոչ անելով ռազմական օգնություն տրամադրել Հարավային Կորեային՝ ԿԺԴՀ դեմ պատերազմում: Թուրքիան ԱՄՆ-ից հետո առաջինն էր, որ արձագանքեց ՄԱԿ-ի կոչին: Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի բրիգադներ ուղարկեց, որոնք, սակայն, ծանրագույն կորուստներ ունեցան:

Լուսանկարը՝ HurriyetDailyNews.com-ի

17:35 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները