ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Արաբները սկսել են հյուրանոցներ գնել Բաքվի կենտրոնում
18:35 16.01.2018

Արաբները սկսել են հյուրանոցներ գնել Բաքվի կենտրոնում

Արաբ ներդրողները սկսել են անշարժ գույք գնել Բաքվում, հայտնում է minval.az-ը, փոխանցում է Tert.am-ը:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ռիելթորների ասոցիացիայի ղեկավար Վաֆադար Ախունդովը` շատ արաբներ հետաքրքրվում են Բաքվում անշարժ գույքով, հիմնականում նոր շենքերով և հյուրանոցներով, և անգամ հտաքրքրվում են Ադրբեջանի մայրաքաղաքում հյուրանոցների կառուցման պայմաններով:

«Հիմնականում առաջարկները ստացվում են Քաթարի և Իրաքի քաղաքացիներից: Նրանք ցանկանում են սպասարկել զբոսաշրջիկներին հյուրանոցներում, քանի որ ժամանող արաբ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է իր խոհանոցը: Եվ դա հիմնական պատճառներից մեկն է»,- ասել է Ախունդովը:

Նրա խոսքով արաբ ներդրողները հետաքրքրվում են հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերով, որոշ հյուրանոցներ արդեն վաճառքի են հանվել:

Լուսանկարը՝ CPP-Luxury.com-ի

18:35 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները