ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահանումը
20:35 16.01.2018

2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահանումը

2017 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են 5,7%-ով՝ կազմելով 38,6 տոննա 2016 թվականի 41 տոննայի փոխարեն: Այս մասին ռուսաստանյան Energybase կայքի փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net-ում:

2017-ին երկիրն ընդհանուր առմամբ արտահանել է 28,5 մլրդ խ/մ գազ, ինչը 2,6%-ով քիչ է 2016 թվականի ցուցանիշից: Մինչդեռ ակնկալվում էր 2017-ի համար արդյունահանել 29,5 մլրդ խ/մ գազ և 40 տոննա նավթ:

Ավելի վաղ Ադրբեջանը միացել էր նավթարդյունաբերության ծավալների կրճատման մասին ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրենրի կազմակերպություն) անդամ երկրների համաձայնագրին:

Լուսանկարը՝ SputinkNews.com-ի

20:35 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները