ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բեշիքթաշը միացել է Մխիթարյանի համար պայքարին
21:15 16.01.2018

Բեշիքթաշը միացել է Մխիթարյանի համար պայքարին

Ստամբուլի «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Turkish-Football-ը, որին հղումով փոխանցում է «Ժողովուրդ»-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբն ուշադիր հետևում է 28-ամյա ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Սև արծիվները» տրանսֆերային շուկա են պատրաստվում դուրս գալ այն բանից հետո, երբ թիմը 27 միլիոն ֆունտ ստերլինգով «Էվերթոն»-ին էր վաճառել Չենկ Թոսունին:

Բացի այդ, թուրքական ակումբը լրացուցիչ գումար է ստացել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար և պատրաստ է միանալ Մխիթարյանի համար պայքարին: 

21:15 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները