ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը
21:35 16.01.2018

Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հույս ունեն, որ 2018 թվականին մարզերում մոտ 100 ներդրումային ծրագիր կիրականացվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը:

Վերջինս մասնակցում էր Կառավարության ընդունելությունների մեծ դահլիճում անցկացվող քննարկմանը, որին ներկա էր խոշորացված համայնքների տնտեսական զարգացման հարցերով 80 պատասխանատու տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ:

- Տիկին Ավետյան, ներդրումային քանի՞ ծրագիր է ներկայացվել նախարարություն և դրանցից քանի՞սն է դրական եզրակացություն ստացել:

- 2017 թվականի ընթացքում Նախարարություն է ներկայացվել շուրջ 180 ներդրումային ծրագիր, որոնք ներկայացվել են և՛ մարզպետարաններից, և՛ անմիջապես ներդրողներից, և՛ գերատեսչություններից: Այդ ծրագրերը մենք ի մի ենք բերել, իսկ մինչև այդ, ծրագրերի ձևաչափ ենք մտածել, որպեսզի գործընթացը հեշտ լինի ներդրողների համար: Ձևաչափը ներկայացրել ենք քննարկման Կենտրոնական բանկ, տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության նախարարություններ: Իրենցից ստանալով կարծիքներ՝ արդյունքներն ամփոփել ենք և ներկայացրել ենք վարչապետի հարթակ: 127 ծրագիր արդեն ներկայացվել է վարչապետի հարթակի քննարկման համար, որից 58-ն արդեն արժանացել է դրական գնահատականի, իսկ 20-ը 2017 թվականին ֆինանսավորվել է մոտ 638 միլիոն դրամի չափով:

- 20-ը ֆինանսավորվել է միայն բանկերի կողմի՞ց, թե՞ Կառավարությունն էլ է մասնակցություն ունեցել:

- Դրանք ֆինանսավորվել են ՓՄՁ զարգացման գրասենյակի կամ ՓՄՁ ՈՒՎԿ-ի կողմից, բայց մենք վարկավորումը տրամադրել ենք 10-12-տոկոսանոց 638 միլիոնի չափով: Հիմա նախատեսում ենք, որ ծրագրին կարող են միանալ բոլոր առևտրային բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպությունները: Իրենք կարող են վարկավորումը կատարել 12-14 տոկոսով, իսկ սուբսիդավորումը կանի պետությունը:

- Քանի՞ տոկոս է սուբսիդավորվելու այդ ներդրումային վարկերից:

- Մինչև 6 տոկոս՝ կախված ծրագրի տեսակից, արժեքից: Տարբեր գործոններ կան, որը պետք է վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը որոշի:

Շարունակությունը՝ այստեղ:

21:35 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները