ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան
13:35 17.01.2018

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ աստղային ընտանիքում համալրում է տեղի ունեցել. հունվարի 16-ին ծնվել է նրանց երրորդ երեխան:

Լուրը  հայտնել է անձամբ Քիմ Քարդաշյանը՝ իր սեփական կայքում այդ մասին գրառում կատարելով ու նշելով, որ իրենց երրորդ բալիկն աղջիկ է, լիովին առողջ ու իրենք երջանիկ են: Փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Փոքրիկը ծնվել է փոխնակ մորից, որին ևս Քիմը շնորհակալություն է հայտնել իրենց մեծ երջանկություն պարգեւելու համար:

«Նշենք, որ համաձայն պայմանագրի՝ փոխնակ մայրը Քարդաշյանի ու Ուեսթի երեխային կրելու համար ստանալու է 45 հազար դոլար՝ 10 փուլերով 4500-ական դոլարով:

Զույգը երրորդ երեխայի համար որոշել էր դիմել փոխնակ մոր օգնությանը, քանի որ Քիմը 2 հղիությունների ժամանակ բարդություններ է ունեցել, երրորդ հղիությունը կարող էր վտանգավոր լինել»,- ամփոփում է ՀԺ-ն:

Լուսանկարը՝ Twitter-ից

13:35 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները