ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը
13:55 17.01.2018

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Թուրքիայի հատուկ գործողությունները Սիրիայում չեն կարող սահմանափակվել միայն Աֆրին բնակավայրով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վանկուվերում՝ Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից հետո:

Թուրքիայի պաշտպանական գործողությունները Սիրիայի տարածքում կարող են ընդարձակվել մինչև Մանբիջի շրջան ու Եփրատ գետի հարավային մաս: ԱԳ նախարարի խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Բացի այդ, Չավուշօղլուն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի ցանկությունները՝ Սիրիայի տարածքում սահմանային պահպանության զորքերի ստեղծման հետ կապված, փչացնում են Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները:

Իսկ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր կարծիք հայտնել առ այն, որ ԱՄՆ-ի ցանկությունն ու ծրագրերը՝ թուրք-սիրիական սահմանի պաշտպանության հետ կապված, չեն լուծում Աֆրինի շուրջ ճգնաժամը:

Դամասկոսն էլ իր հերթին գտնում է, որ ԱՄՆ-ի ծրագրերը խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ու ԱՄՆ-ը չպետք է խառնվի սիրիական սահմանների պաշտպանության գործին:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

13:55 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները