ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը
15:15 17.01.2018

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանին:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Մամեդյարովը տեղեկացրել է իր գործընկերոջը հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին: Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ և փուլային կարգավորման նպատակով առարկայական, ինտենսիվ բանակցություններին:

Նա ասել է, որ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Լուսանկարը՝ Diplomatie.gouv.fr-ի

15:15 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները