ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտում է կարիերան
15:55 17.01.2018

Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտում է կարիերան

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդո դե Ասիս Մորեյրան, ավելի հայտնի որպես Ռոնալդինյո, 37 տարեկանում պաշտոնապես ավարտում է կարիերան: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր և գործակալ Ռոբերտո դե Ասիշան:

Ասիշան հավելել է, որ 2018-ի աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը խոստանում է «մի ինչ-որ մեծ ու տպավորիչ բան ձեռնարկել»: Ըստ նրա՝ խոստացված միջոցառումները, այդ թվում Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ խաղը, կանցկացվեն ֆուտբոլիստի հայրենիքում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում, գրում է tjournal.ru-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ռոնալդինյոն կարիերան սկսել է 1995-ին երիտասարդական «Գրեմիո» թիմում, հետո խաղացել է ՊՍԺ-ում, «Բարսելոնա»-ում և «Միլան»-ում: Այդ թիմերի կազմում նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն և Ինտերտոտոյի գավաթի հաղթող:

Բրազիլիայի հավաքականում Ռոնալդինյոն առաջին անգամ հանդես է եկել 1999-ին, ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: 2004-ին և 2005-ին ՖԻՖԱ-ն Ռոնալդինյոյին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2005-ին նա արժանացել է նաև «Ոսկե գնդակի»:

Հավելենք, որ Ռոնալդինյոյին հաճախ անվանում էին «կաշվե գնդակի կախարդ»:

Լուսանկարը՝ Tribuna.com-ի

15:55 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները