ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Միասնական տրանսպորտային ցանցի երթուղիներն ու չվացուցակները մշակված են
16:15 17.01.2018

Միասնական տրանսպորտային ցանցի երթուղիներն ու չվացուցակները մշակված են

Միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Կատարված աշխատանքի արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում:

«Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված»,- ասել է վարչապետ Կարապետյանը:

Մինչև 2018-ի առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի վարչապետին:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

16:15 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները