ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գյուղական տարածքների զարգացմանը 600 մլն դրամ կտրամադրվի
16:35 17.01.2018

Գյուղական տարածքների զարգացմանը 600 մլն դրամ կտրամադրվի

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը հաստատել է 2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերության զարգացման ծրագրերում: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

2017 թվականին հիմնադրամն իրականացրել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում 500 մլն դրամի չափով:

Ծրագրերն իրականացվել են գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում:

16:35 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները