ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը մասնակցել են ՆԱՏՕ-ի խորհրդաժողին
17:35 17.01.2018

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը մասնակցել են ՆԱՏՕ-ի խորհրդաժողին

Հունվարի 16-ին Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդաժողով։ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության և «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստերին մանսակցել են ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը։

Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Այս մասին կարդում ենք «Ռազմ.ինֆո»-ում:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր:

«Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ներկայացվել են Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրները, քննարկվել են խնդրահարույց հարցեր։

Նիստերին մանսակցել են նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայիան։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը առիթը չի կորցրել խոսել Սիրիայում ԱՄՆ կողմից քրդերի զինմանը՝ մեկ անգամ ևս կրկնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ իրենք ամեն պահ կարող են գործողություն սկսել Սիրիայի քրդերի դեմ։

Լուսանկարը՝ «Ռազմ.ինֆո»-ից

17:35 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները