ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

59 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը Հռոմի պապի հրավերով կայցելի Վատիկան
18:35 17.01.2018

59 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը Հռոմի պապի հրավերով կայցելի Վատիկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով այս տարվա փետրվարի 5-ին կմեկնի Վատիկան, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, փոխանցում է Tert.am-ը:

Աբյուրը նշում է, որ սա անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է: Թուրքական մամուլն այն արդեն պատմական է որակել:

Հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապի և Էրդողանի հանդիպման հիմնական նպատակը Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է: 

Ավելի վաղ Էրդողանը Երուսաղեմի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:

Լրատվակայքը հիշեցնում է, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունն այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:

Լուսանկարը՝ Radio.Wpsu.org-ի

18:35 17.01.2018