ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանը նախատեսում է Սպահանի հայկական եկեղեցին գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
19:15 17.01.2018

Իրանը նախատեսում է Սպահանի հայկական եկեղեցին գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Իրանը մտադիր է Սպահան նահանգի Ջուղայում գտնվող հայկական Սբ. Ամենափրկիչ եկեղեցին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է իրանական Iran Front Page լրատվակայքը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Իրանն արդեն երկրի տարածքում գտնվող երեք հայկական եկեղեցի է գրանցել ցանկում:

Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ընկերության (ICHTO) փոխնախարար Մոհամադ Հոսեյն Թալեբյանը ասել է, որ Իրանն անում է ամեն ինչ, որ երկրի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները լինեն ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:

1606 թվականին կառուցված Սբ. Ամենափրկիչը Իրանի տարածքում ամենահայտնի և Սպահան նահանգի ամենամեծ հայկական եկեղեցին է: Գեղեցիկ որմնանկաների և ճարտարապետության համար այն հայտնի է նաև որպես նահանգի ամենագեղեցիկ եկեղեցի: Վանքը կրում է ինչպես հայկական, այնպես էլ իրանական ճարտարապետության տարրեր և ինքնատիպ կոթող է ամբողջ աշխարհում:

Սպահանում այժմ կա 13 եկեղեցի:

Լուսանկարը՝ Wikipedia.org-ի

19:15 17.01.2018