ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի
19:35 17.01.2018

ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի

ԱՄՆ քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆորնիա նահանգի ստեղծման օգտին, քանի որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է «անկառավարելի»: Այդ մասին ասված է Կալիֆորնիայից անկախանալու հռչակագրում, հայտնում է Tert.am-ը New York Post-ին հղումով:

«Նոր Կալիֆորնիան զարգացման ընթացքի մեջ գտնվող նոր նահանգ է»,- հաղորդվում է փաստաթղթում: Նախաձեռնողների համաձայն՝ Կալիֆորնիան անկառավարելի է դարձել բարձր հարկերի պատճառով:

Նշվում է, որ նոր նահանգը ստեղծելն անհրաժեշտ է «բռնապետության շղթաներից ազատվելու համար»:

Ինչպես նշվում է փաստաթղթում` Նոր Կալիֆորնիայի բնակչությունը կարող է կազմել 15 միլիոն մարդ: Այն ներառելու է հիմնականում գյուղական տարածքները:

19:35 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները