ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դաստակերտի բնակիչ Արմինեն ունի մեկ երազանք
21:15 17.01.2018

Դաստակերտի բնակիչ Արմինեն ունի մեկ երազանք

33-ամյա Արմինե Մարտիրոսյանն իր չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Սիսիան համայնքի Դաստակերտ բնակավայրում: Վարձակալած բնակարանում ապրելու համար տարրական պայմաններ չկան: Zangezur.TV-ի հետ զրույցում Արմինեն պատմում է.

«Ես ու իմ երեխաները ոչ մի օգնող չունենք, չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել: Ոչ ոք երեխեքին չի օգնում, նպաստ եմ ստանում, դրանով հազիվ կոմունալները, տան վարձն եմ փակում, բայց 4 երեխա են, հագնել են ուզում, ուտել են ուզում ու չեմ հասցնում ու դրանից շատ վատ եմ զգում: Խանութներից ինչ պետք է լինում, գնում բերում եմ, հետո նպաստը ստանում, տանում փակում, ուտելը միշտ չեմ հասցնում, էլ չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշեց Արմինեն:

Նրա պատմելով՝ երեխաները կանոնավոր դպրոց են հաճախում, ճիշտ է, բարձր առաջադիմությամբ չեն փայլում, բայց գնում են, փոքրն էլ մանկապարտեզ է հաճախում: Ամանորն էլ հնարավորություն չունեցան նշելու:

«Նպաստը ստացել եմ, բոլոր պարտքերս փակել եմ, կոմունալներ, վարձ տվել եմ, որ պարտք չունենամ, էլ ավել գումար չունեմ: Էսօրվա դրությամբ էրեխեքս ո՛չ տաք կոշիկներ ունեն, ո՛չ նոր հագուստ, ստեղից-ընդեղից տալիս են, հագնում են, նոր հագուստ տեսած չկան»,- պատմեց Արմինեն:

Արմինեի երազանքը մեծ չէ. մի փոքր հնարավորություն երեխաների կյանքը մասամբ բարեկեցիկ դարձնելու համար:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV 

21:15 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները