ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Բաքուն արտահանձնել է ձերբակալված ռուս գիտաշխատողին
21:35 17.01.2018

Բաքուն արտահանձնել է ձերբակալված ռուս գիտաշխատողին

Ադրբեջանը ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովին արտահանձնել է Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Զբոսաշրջային նպատակով Ադրբեջան այցելած Չուլկովը հայտնվել էր զորամասի տարածքում:

Չուլկովը հունվարի 3-ին ժամանել էր Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ` հունվարի 5-ին նա շարժվել էր դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել էր ոտքով և այլևս չէր վերադարձել: Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում էլ հավանաբար հայտնվել էր Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը:

Ըստ Haqqin.az-ի` նա սկսել է լուսանկարել զորամասը՝ անտեսելով նկարահանումը դադարեցնելու զինվորականների պահանջները: Չուլկովն անտեսել է նաև ժամանած ոստիկանության նմանատիպ պահանջները:

Չուլկովը ձերբակալվել էր, նյութերն ուղարկվել էին դատարան: Հունվարի 5-ին, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Ադրբեջանի ՔՕ վարչական իրավախախտումների մասին 535 հոդվածի վրա հղումով դատարանը ձերբակալել էր նրան 10 օրով:

Լուսանկարը՝ Gazeta.ru-ի

21:35 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները