ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիան-Շաքի ճանապարհին վթարի հետևանքով զոհեր կան
12:55 18.01.2018

Սիսիան-Շաքի ճանապարհին վթարի հետևանքով զոհեր կան

Հունվարի 18-ին՝ ժամը 09:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են ЗИЛ-131 մակնիշի 7583 (վարորդ՝ 1990թ. ծնված Վ. Թ.) և ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները․ վերջինիս ուղևոր՝ 1957թ. ծնված Մ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր 1971թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել են ավտոքարշակին:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները