ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը 4 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Արսենալի հետ
14:35 18.01.2018

Մխիթարյանը 4 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Արսենալի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է Transfer news-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում` Մխիթարյանը շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները:

Այս կերպ հայ ֆուտբոլիստը կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

Օրաթերթը նաև հիշեցնում է՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալ»-ը թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին կփոխանակի ՄՅՈւ-ի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: 

Լուսանկարը՝ Moon-News.eu-ի

14:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները