ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խաչանովը պարտվել է Խուան Մարտին Դել Պոտրոյին համառ պայքարում
14:55 18.01.2018

Խաչանովը պարտվել է Խուան Մարտին Դել Պոտրոյին համառ պայքարում

Կարեն Խաչանովը զիջել է անվանի արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոյին Australian Open-ի երկրորդ շրջանում՝ 4:6, 6:7(4), 7:6(0), 4:6 հաշվով: Հանդիպումը տևել է 3 ժամ 46 րոպե:

Խաչանովը 28 էյս է արել, սակայն իրացրել է 3 բրեյք-փոյնթից միայն 1-ը: Դել Պոտրոն ավելի քիչ՝ 13 էյս է գրանցել, բայց 3 բրեյք է արել: Երկու թենիսիստներն էլ 3-ական կրկնակի սխալ են թույլ տվել, գրում է Eurosport-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Դել Պոտրոն հաղթել է Խաչանովին 2 հանդիպման արդյունքում, երկուսն էլ 2018-ի հունվարին:

Australian Open-ի երկրորդ շրջանում Խուան Մարտինը կխաղա Թոմաշ Բերդիծի հետ:

Լուսանկարը՝ Bookmaker-Ratings.am-ի

14:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները