ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց
15:15 18.01.2018

Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարը՝ արխիվից

15:15 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները