ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետը դժգոհեց նախագծեր ներկայացնող նախարարների կողմից հավելյալ ժամանակ խնդրելու պրակտիկայից
15:35 18.01.2018

Վարչապետը դժգոհեց նախագծեր ներկայացնող նախարարների կողմից հավելյալ ժամանակ խնդրելու պրակտիկայից

Կառավարության հերթական նիստում այսօր՝ հունվարի 18-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն իր դժգոհությունը հայտնեց, որ նախագծի համար Կառավարության անդամները խնդրում էին մեկ կամ ավելի լրացուցիչ օր: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Մասնավորապես Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, լրացուցիչ օր խնդրեց։ Վարչապետն արձագանքեց.«Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի, չէ՞, դա անել՝ մեկ օր, երեք օր»:

Վարչապետի հաջորդ դիտողությունը վերաբերում էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, ով ներկայացնում էր «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը:

Նախարարը նշեց, որ լրացուցիչ ժամանակ է պետք «զուտ այսինչ փոփոխության համար»: Կարեն Կարապետյանը դարձյալ արձագանքեց.«Այ էդ զուտերը այնպես արեք, որ չլինի. երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ...Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև Կառավարության նիստն անել»,- ասել է նա և նշել, որ բոլորը Կառավարության նիստին են արվում:

2 օր ժամանակ խնդրեց նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նախապես հայցելով Վարչապետի ներողամտությունը: Այս դեպքում Վարչապետը ոչինչ չասաց:

Լուսանկարը՝ Gov.am-ի

15:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները