ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ես հավանում եմ Մխիթարյանին. աշխատավարձը խնդիր չի դառնա». Արսեն Վենգեր
15:55 18.01.2018

«Ես հավանում եմ Մխիթարյանին. աշխատավարձը խնդիր չի դառնա». Արսեն Վենգեր

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

«Ֆուտբոլիստների փոխանակում է լինելու և հավանաբար առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն կարող է նաև չկայանալ: Սա տրանսֆերային շուկա է, որտեղ ոչինչ երաշխավորված չէ:

Ինձ դուր է գալիս Մխիթարյանը, իսկ աշխատավարձը խնդիր չի դառնա»,- ասել է Վենգերը:

Ֆրանսիացի մասնագետը, խոսելով Ալեքսիս Սանչեսի` ՄՅՈւ հնարավոր տեղափոխության մասին, ասել է.

«Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ շատ բան է գրվել մամուլում ու ես այնքան էլ շատ բան չունեմ ավելացնելու: Նրա տեղափոխությունը կարող է ինչպես կայանալ, այնպես էլ չկայանալ: Եթե նրա տրանսֆերը չկայանա, իհարկե կարող է մասնակցել շաբաթ` «Քրիսթալ Փելըս»-ի հետ կայանալիք խաղին: Երկար տարիներ է` աշխատում եմ տրանսֆերային շուկայում: Հավանական է, որ տեղի կունենա, բայց ցանկացած պահի միջադեպը կարող է ամեն ինչ խափանել: Այստեղ ոչինչ երաշխավորված չէ»:

Ավելի վաղ, լրատվակայքը հիշեցնում է, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «Արսենալ»-ի հետ:

Համաձայն դրա՝ հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները:

Լուսանկարը՝ Metro.co.uk-ի

15:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները