Հասարակական
Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում դեռևս առկա է մերկասառույց
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արարատի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ՝ բեռնատարների: