ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը մնացել է նույն տեղում
18:15 18.01.2018

ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը մնացել է նույն տեղում

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը, որը փոխանցում է Tert.am-ը:

Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 90-րդ տեղը՝ կիսելով այն Էլ Սալվադորի հետ: Արթուր Պետրոսյանի թիմն ունի 383 միավոր:

Վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Երկրորդ տեղում է Բրազիլիան, Պորտուգալիան երրորդն է, չորրորդը՝ Արգենտինան, իսկ հնգյակը եզրափակում է Բելգիան: Հավաքականների լավագույն տասնյակն ամբողջացնում է Չիլին:

18:15 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները