ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը
19:15 18.01.2018

Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը

Գործադիրը հավանություն է տվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: 

19:15 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները