ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինական ակումբը մտադիր է գնել Ռոնալդուին
19:35 18.01.2018

Չինական ակումբը մտադիր է գնել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է շարունակել կարիերան չինական «Տյանցզին Ցյուանցզյանում»: Թիմում մտադիր են օգտվել 32-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունից, որը դժգոհ է «Ռեալ»-ում իր դիրքից:

Գումարը, որը պատրաստ է չինական ակումբը ծախսել Ռոնալդուի վրա, չի հրապարակվում, գրում է Lenta.ru-ն Gianlucadimarzio.com-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Պորտուգալացու պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ սպառվում է 2021-ին:

Հունվարի 16-ին «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարգադրեց նոր թիմ գտնել Ռոնալդուի համար: Համապատասխան հանձնարարականը նա փոխանցել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին: Դրանից մի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն նեղացել է Պերեսից և ցանկանում է հեռանալ ակումբից: Նա կարծում է, որ իրեն խաբել են՝ ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր չառաջարկելով: Պորտուգալացին խնդրել է վաճառել իրեն 100 մլն եվրոյով 2018-ի ամռանը:

Լուսանկարը՝ Goal.com-ի

19:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները