ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պեսկովն ասել է՝ ինչ չի սիրում Պուտինն ամենաշատը
19:55 18.01.2018

Պեսկովն ասել է՝ ինչ չի սիրում Պուտինն ամենաշատը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին՝ ինչ չի սիրում նախագահն ամենաշատը, ինչպես նաև պատասխանել նախագահական ընտրություններից հետո իր պլանների մասին հարցին: Այս մասին փոխացում է Tert.am-ը:

«Սուտն ու ոչ կոմպետենտությունը»,- ասել է Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում՝ պատմելով, թե ինչն է մասնավորապես տհաճ Պուտինի համար:

ТАСС-ի հաղորդմամբ Պեսկովը նաև հերքել է ենթադրությունն առ այն, թե ինքը երբեմն վառ արտահայտություններ կամ կատակներ է հուշում նախագահին:

Պուտինի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ ինքը դեռ չի մտածել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո իր պլանների մասին:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը` Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն առողջական խնդիրներ չունի:

Լուսանկարը՝ Politico.com-ի

19:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները