ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը հայտնի է
20:55 18.01.2018

Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը հայտնի է

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի ցավերի պատճառով: Այդ մասին հայտարարել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ նրա` բժիշկները որոշել են հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«Հունվարի 17-ին նա գրեթե ամբողջ օրը թատրնում է անցկացրել, իսկ երեկոյան, երբ արդեն գնում էր, բողոքեց, որ ուժեղ ցավ է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և բժիշկներին կանչեցինք»,- ասել է նա:

Սրտից Ջիգարխանյանը չի բողոքել:

«Նա թատրոնում է ինչ-որ բանով հիվանդացել՝ կոկորդն է ցավում, հազում է: Եվ ձախ ոտքի հետ են ժամանակ առ ժամանակ խնդիրներ առաջանում, հիմա էլ ցավեր ուներ: Հաշվի առնելով, որ նրա հիվանդությունների առկայության պայմաններում դա կարող է վտանգավոր լինել, բժիշկները որոշեցին, որ ավելի լավ է ռիսկի չդիմել և հարկավոր է հիվանդանոց տեղափոխել նրան»,- ասել է Սողոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ վիճկաը միջին ծանրության է: Նշվում է, որ նրա գիտակցությունը տեղն է: Ըստ աղբյուրի` հոսպիտալացման պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Ենթադրվում է, որ դերասանի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վերջին օրերի լարված աշխատանքը՝ թատրոնում նոր ներկայացում են բեմադրում:

20:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները