ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Բարսելոնա»-ն երկարացրել է պայմանագիրը Պիկեի հետ
21:15 18.01.2018

«Բարսելոնա»-ն երկարացրել է պայմանագիրը Պիկեի հետ

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն երկարացրել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2022-ի ամառը: Նոր պայմանագրում 500 մլն եվրո հրաժարագին է սահմանված: Այդ մասին ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքում:

Պիկեն «Բարսելոնա»-ի կազմում 422 խաղի է մասնակցել: Ժերարն ակադեմիա է եկել 10 տարեկան հասակում, գրում է Eurosport-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

2004-ին Պիկեն «Բարսելոնա»-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 5,25 մլն եվրոյով, սակայն այդպես էլ տեղ չգտավ սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմում: 2008-ի ամռանը կատալոնացիները գնեցին Ժերարին 5 մլն եվրոյով:

Ընթացիկ խաղաշրջանի առաջին մասում «Բարսելոնա»-ն երկարացրել է պայմանագրերը թիմի մյուս առաջատարների՝ Անդրես Ինյեստայի և Լիոնել Մեսսիի հետ: 2017/18թթ. Իսպանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բարսելոնա»-ն առաջ է «Ռեալ»-ից 19 միավորով:

Լուսանկարը՝ Independent.co.uk-ի

21:15 18.01.2018