ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ցանկություն չունեմ ընդհանրապես որևէ առնչություն ունենալ քաղաքականության հետ». Ռալֆ Յիրիկյան
14:55 19.01.2018

«Ցանկություն չունեմ ընդհանրապես որևէ առնչություն ունենալ քաղաքականության հետ». Ռալֆ Յիրիկյան

Օրերս, երբ Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ նկարագրեց ՀՀ հաջորդ նախագահի հատկանիշները, կարծիքներ տարածվեցին, որ այդ նկարագրությանը համապատասխանում է նաև «ՎիվաՍել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ մի քանի լեզուներ իմացող, ճանաչում վայելող և քաղաքականության մեջ չեղած անձ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Մեր գրավոր հարցմանը, թե Ռալֆ Յիրիկյանին առաջարկ եղե՞լ է նախագահի թեկնածու դառնալու մասին, և եթե նման առաջարկ լինի, վերջինս կընդունի՞ այն, կզբաղվի՞ քաղաքականությամբ, Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ ինքը բազմիցս հայտարարել է՝ ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլև չունի ցանկություն՝ ընդհանրապես որևէ առնչություն ունենալ քաղաքականության հետ:

Նշենք նաև, որ հունվարի 18-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, որը հավանաբար լինելու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Իսկ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով րոպեներ առաջ արդեն նախագահական նստավայրը լքել է ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը: Հարցը փակված է»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ WNews.am-ի

14:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները