ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ Սիրիայի քրդերի դեմ ռազմական արշավից
15:15 19.01.2018

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային ձեռնպահ մնալ Սիրիայի քրդերի դեմ ռազմական արշավից

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային չձեռնարկել ռազմական գործողություններ՝ ընդդեմ Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ Փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նրա խոսքով անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ուշադրություն դարձնի ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին։

«Մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք մասնակցեն բռնությանը, թող դրա փոխեն կենտրոնանան ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է Նաուերթը։

Թուրքական բանակը մեծացնում է ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ ուղարկելով սահմանամերձ շրջաններ ռազմական տեխնիկա։

Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը, կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։

15:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները