ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը
15:55 19.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

«Խորապես ցնցված եմ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում կատարված ողբերգության փաստով:

Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները