ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Կարագի գնի նվազումն առաջիկա ամիսներին ավելի զգալի կլինի». Հանրային Խորհուրդ
16:55 19.01.2018

«Կարագի գնի նվազումն առաջիկա ամիսներին ավելի զգալի կլինի». Հանրային Խորհուրդ

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել է այն հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են հանրությանը՝ որ ապրանքատեսակներն են թանկացել և որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետևանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպես են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման վրա, կան արդյոք  հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու և դրանց հետևանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ինչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել այդ շուկաներում պարզելու տնտեսվարողների կողմից գների վրա արհեստականորեն ազդելու հնարավորությունները, նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ շուկայում չարաշահումներ չկան: ՀԽ անդամներից մեկը նկատել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաև բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման ծավալների նվազման և անցման դեպի սեղմված գազի սպառում:

Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը նշել է, որ, օրինակ, կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաև Հայաստանում, իսկ առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի: Հանրային խորհրդի անդամներն էլ նկատել են, որ սովորաբար միջազգային շուկաներում գների բարձրացումն անմիջականորեն և ավելի սուր ձևով ազդում է հայաստանյան գների վրա, մինչդեռ միջազգային գների նվազումը համաչափ դրական փոփոխություններ չի առաջացնում մեր շուկայում:

Շարունակությունը՝ այստեղ:

16:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները