ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել Սերժ Սարգսյանից
17:35 19.01.2018

Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել Սերժ Սարգսյանից

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ հունվարի 19-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում Հայստանի դեսպան Արմեն Սարգսյանին և առաջարկել նախագահի թեկնածություն ՀՀԿ-ի կողմից: 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, զրույցում Սերժ Սարգսյանն ասել է.«Իհարկե, շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին, և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»:

Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել.«Եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»»: 

Լուսանկարը՝ President.am-ի

17:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները