ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենոն պետք է մինչև 16:00-ն ստորագրի, որ կարողանա մասնակցել «Արսենալ»-ի խաղին
18:35 19.01.2018

Հենոն պետք է մինչև 16:00-ն ստորագրի, որ կարողանա մասնակցել «Արսենալ»-ի խաղին

Մխիթարյանը պետք է հասցնի «Արսենալ»-ի հետ պայմանագիրը ստորագրել մինչև այսօր Մեծ Բրիտանիայի ժամանակով՝ 12:00 (ՀՀ ժամանակով՝ 16:00), որպեսզի հասցնի նոր թիմի կազմում  մասնակցել հունվարի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քրիստըլ Փելըսի» դեմ խաղին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը Daily Star-ին հղումով:

Օրաթերթը շարունակում է գրել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին կրկին նկատել են ՄՅՈՒ-ի «Քերինգթոն» մարզաբազայում: Այս մասին էլ գրում է բրիտանական Sky Sports-ը: Նա մարզման է գնացել այսօր՝ հունվարի 19-ին:

Սանչեսի տեղափոխությունը ՄՅՈՒ կախված է Մխիթարյանից: Քանի դեռ նա չի համաձայնեցրել պայմանագրի կետերը «զինագործների» հետ, ֆուտբոլիստների փոփոխությունը չի կարող տեղի ունենալ:

Լուսանկարը՝ GoolFM.net-ի

18:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները