ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«2018-ին այդ արհեստածին երկրի ստեղծման հարյուրամյակն է». Դավիթ Բաբայան
18:55 19.01.2018

«2018-ին այդ արհեստածին երկրի ստեղծման հարյուրամյակն է». Դավիթ Բաբայան

Երեկ՝ հունվարի 18-ին, Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ)՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանում ԵԱՀԿ նախագահի պաշտոնական ներկայացուցիչների, ովքեր կլինեն սահմանին մոտ և կվերահսկեն իրավիճակը, թիվն ավելացնելու մասին հարցը: Համանախագահների կատարած հայտարարության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել այս հարցում:

Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հարցազրույցի մի մասը ներկայացվում է ստորև.

- Պարոն Բաբայան, ի՞նչ է տալու ԵԱՀԿ նախագահի պաշտոնական ներկայացուցիչների ավելացումը և այս հարցն անհանգստացնու՞մ է պաշտոնական Բաքվին:

- Սա խաղաղության և կայունության պահպանման, ամրապնդման մեխանիզմներից մեկն է, որը քննարկվել և հաստատվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների ժամանակ: Պետք է ընդլայնվի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այս հարցում Ադրբեջանն այլ տեսակետ ունի, մենք՝ այլ: Մենք կարծում ենք, որ պետք է ընդլայնվի այդ աշխատակիցների քանակը, որպեսզի նրանք անմիջապես կարողանան մշտադիտարկել իրավիճակը, որ միանգամից արձագանքեն տարբեր տեսակի խախտումներին: Ադրբեջանը փորձում է սա խոչընդոտել, բայց չի կարողանում բացեիբաց խոչընդոտել, այլ ասում են, որ պետք է միայն գրասենյակներում նրանց քանակն ավելանա: Եթե Բաքվում, Ստեփանակերտում կամ Երևանում ավելանա նրանց քանակը, սա որևէ էական փոփոխություն չի տա, քան եթե նրանք անմիջապես լինեն սահմանի մոտ: Հատկապես՝ Ադրբեջանում նրանք պետք է սահմանին մոտ տարածաշրջաններում աշխատեն:

- Իրատեսակա՞ն է, որ ներկայացուցիչների նստավայրերը կլինեն դիրքերին մոտ բնակավայրերում:

- Մենք ուզում ենք, որ լինեն դիրքերին մոտ բնակավայրերում կամ գոնե պարբերաբար այցելեն սահման: Սա միակ ձևն է, որը պետք է իրականության մեջ ինչ-որ փոփոխություն մտցնի:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

18:55 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները