ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արթուր Դավթյանը՝ համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում
19:15 19.01.2018

Արթուր Դավթյանը՝ համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին գրանցել է 2016-2017թթ. համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում: Այս մասին հայտնել է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը: Դավթյանը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայից:

«Ուրախ եմ, որ ջանքերս գնահատվում են»,- armtimes.com-ի հետ զրույցում ասել է մարզիկը:

Օրաթերթը հիշեցնում է, որ 2016թ. Դավթյանը դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր (հենացատկում): Նույն տարում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերին: 2017-ին մրցանակային տեղեր է զբաղեցրել միջազգային ստուգատեսներում: Այդ տարի աշխարհի առաջնությունում դարձել է անկախ Հայաստանի պատմության առաջին մարմնամարզիկը, որը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում: Արդյունքում գրավել է 13-րդ տեղը:

Բացի Արթուրից բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից նախկինում ընդգրկվել են նաև Նորիկ Սարգսյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը:

Լուսանկարը՝ VivaroNews.am-ի

19:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները