ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վահե Հակոբյանն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի մրցույթի հաղթողին
19:35 19.01.2018

Վահե Հակոբյանն ընդունել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի մրցույթի հաղթողին

Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում Սյունիքը ներկայացնող 11-ամյա Ալեքս Սահակյանին, ով մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Վահե Հակոբյանը շնորհավորել է շախմատիստին, նրան մաղթել նորանոր հաղթանակներ: 

«Ուրախ եմ, որ Սյունիքում կան պատանիներ, ովքեր հետաքրքրված են շախմատով և արդեն այս տարիքում հաջողության հասնելու համար մեծ կամք ու ձգտում ունեն»,- նշել է Վահե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Ալեքս Սահակյանի անունը հետագայում կհնչի նաև միջազգային հարթակներից: Մարզի ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց սատարելու շախմատիստին առաջիկա մրցաշարերին մասնակցելու համար: Ալեքս Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության ու աջակցության համար: 

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարը տեղի է ունեցել հունվարի 17-19-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում: Հուշամրցաշարին մասնակցում էր շուրջ 750 պատանի շախմատիստ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից և Թուրքմենստանից՝ տարբեր տարիքային խմբերով:

Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

19:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները