ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստներն այցելել են ակումբի պատանի մարզիկներին
13:35 20.01.2018

«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստներն այցելել են ակումբի պատանի մարզիկներին

Հունվարի 20-ին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ Գևորգ Կասպարովը, Ալեն Կարապետյանն ու Լուբամբո Մուսոնդան հանդիպեցին կապանյան թիմի պատանի խաղացողների հետ։ Այս մասին փոխանցում է կապանյան թիմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Առաջին թիմի ֆուտբոլիստները պատանիներին մասնագիտական խորհուրդներ տվեցին, մարզվեցին նրանց հետ, իսկ վերջում էլ ֆուտբոլ խաղացին։

Պարապմունքից հետո «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստներն իրենց ստորագրություններով նկարներ հանձնեցին պատանիներին։

13:35 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները