ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա
15:15 20.01.2018

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»։

Լրատվամիջոցների համար մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի Կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր, այդ մասին ասել է արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը, ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ընդհանուր առմամբ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված՝ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»,- մեկնաբանել է ԱԳՆ խոսնակը։

Լուսանկարը՝ Diplomatie.gouv.fr-ի

15:15 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները