ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամուսնությունների թիվն Արցախում աճել է
16:35 20.01.2018

Ամուսնությունների թիվն Արցախում աճել է

Ամուսնությունների թիվն Արցախում աճել է: 2017-ին գրանցվել է 961 ամուսնություն 2016-ի 934-ի փոխարեն:

Ըստ ԱՀ Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնի՝ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23, գրում է «Արցախպրեսը», փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Աղբյուրի փոխանցմամբ 2017 թվականին Արցախում կատարվել է թվով 227 ամուսնալուծության ակտային գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին ԱՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության թվով 23 նյութ:

Լուսանկարը՝ Gandzasar-Tour.am-ի

16:35 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները