ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Այս տեմպերով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը». Ստյոպա Սաֆարյան
17:55 20.01.2018

«Այս տեմպերով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իրեն ուղղակի անթույլատրելի է պահում՝ շարունակաբար զենք մատակարարելով Ադրբեջանին։ Սա պարզապես ավելի է թունավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Կրեմլում պետք է հասկանան, որ ժամանակի ընթացքում հայկական կողմից հնչող քննադատություններն աճելու են, իսկ Հայաստանին մեղադրելու հիմքեր Ռուսաստանն այլևս չի ունենալու։ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ինչպես պետք է կառուցել, որովհետև այս տեմպերով նա կկորցնի Հայաստանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ռուսական ժամանակակից զինատեսակների հերթական խմբաքանակն Ադրբեջան առաքելու հերթական գործարքին։

«Հատկապես Ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն լարվածություն ստեղծվեց, այլ նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում արգելակում նկատվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Պատահական չէր, որ շաբաթներ առաջ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բավական անակնկալ այց կատարեց Բաքու։ Բնականաբար երկկողմ քննարկումների հիմնական թեման եղել է սպառազինությունների մատակարարման շարունակականությունը։ Ես սա համարում եմ վերին սաստիճանի վտանգավոր նշան»,- ասել է լրատվակայքի զրուցակիցը։

Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն արդեն խելահեղության է վերածվում ոչ միայն Ուկրաինայի, այլ  նաև սեփական դաշնակիցների մասով։

«Կարծես թե Ռուսաստանը նպատակ է դրել զրկվել բոլոր հնարավոր բարեկամներից։ Եթե նման բան է ցանկանում, ապա արդեն իսկ այդ ճանապարհի վրա է։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որն անգամ սեփական շահերին դեմ գնալով՝ արտաքին քաղաքական ճակատում մշտապես համերաշխ է մնում Ռուսաստանի հետ»։

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Tert.am-ի

17:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները